Գերմանիայի տնտեսական աճը 2022թ․ ավելի թույլ կլինի, քան սպասվում էր։ Երեք ինստիտուտներ՝ IfW-ը, RWI-ը եւ IWH-ը, աճը կանխատեսում են 2,1 տոկոսից մինչեւ 3,1 տոկոսի միջակայքումում, հայտնում է Reuters-ը։

Գերմանիայի կառավարությունը բոլորովին վերջերս 2022թ․ 3,6 տոկոս աճ էր կանխատեսել՝ նախորդ տարվա 2,9 տոկոսի համեմատ։

IfW-ը իր կանխատեսումը գրեթե կրկնակի նվազեցրել է՝ 4-ից հասցնելով 2,1 տոկոսի, սակայն հայտարարել է, որ սպառողների անբավարար գնողունակությունը եւ չկատարված արդյունաբերական պատվերները կթուլացնեն Ուկրաինայի պատերազմի հարվածը տնտեսությանը:

«Գերմանական տնտեսությունը կրկին ուժեղ հանդիպակաց քամիների է բախվում»,- ասել է IfW-ն՝ վկայակոչելով մատակարարման նոր խոչընդոտները, հումքի բարձր գները եւ վաճառքի հնարավորությունների կրճատումը:

Ձեռնարկությունների շրջանում հարցումը, որ անցկացրել է Գերմանիայի Առեւտրաարդյունաբերության պալատը, (DIHK) ցույց է տվել, որ ընկերությունների 60%-ը մատակարարման շղթայի խափանումների է բախվում։

RWI-ն վերանայել է դեկտեմբերի իր նախորդ կանխատեսումը՝ 3,9 տոկոսից հասցնելով 2,5 տոկոսի, մինչդեռ IWH-ը 3,1 տոկոս աճ է կանխատեսել։

RWI-ն նշել է, որ իր կանխատեսումները հիմնված են այն ենթադրության վրա, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ չեն լինի, իսկ Գերմանիա ռուսական գազի մատակարարումները կշարունակվեն։

2023թ․ համար RWI-ն եւ IfW-ն աճի իրենց կանխատեսումները բարձրացրել են համապատասխանաբար մինչեւ 3,6 տոկոս եւ 3,5 տոկոս, մինչդեռ IWH-ը 1,5 տոկոս աճ է կանխատեսել:

Ինստիտուտները նաեւ նշել են, որ ինֆլյացիայի մակարդակը 2022թ․ 4,8 տոկոսից 5,8 տոկոսի է հասել հիմնականում էներգակիրների բարձր գների պատճառով։

Երեք ինստիտուտներն էլ ընդգրկված են մի խմբում, որը խորհրդատվություններ է տրամադրում Գերմանիայի կառավարությանը: