Հունվարին Իսպանիայի առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հասել է 13-ամյա ռեկորդի՝ նավթի եւ գազի գների պատճառով։ Այն հունվարին եռապատկվել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մինչեւ 6,12 միլիարդ եվրոյով։ Այս մասին հայտնել է արդյունաբերության նախարարությունը, հաղորդում է Reuters-ը:

Ըստ նախարարության տվյալների՝ հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ներմուծումն աճել է 42 տոկոսով՝ գերազանցելով արտահանումը 25 տոկոսով։ 

Գազի եւ նավթի գների առավել բարձր գների արդյունքում էներգայի ներմուծման արժեքը հունվարին կրկնապատկվել է 2021թ․ նույն ամսվա համեմատ՝ մինչեւ 5,58 մլրդ եվրո, իսկ էներգայի ներմուծման ծավալներն աճել են ընդամենը 12 տոկոսով։

Refinitiv-ի տվյալներով՝ ամսական դեֆիցիտն ամենամեծն է եղել 2008թ․ դեկտեմբերից ի վեր, երբ ապրանքաշրջանառության դեֆիցիտը հասել է 6,93 մլրդ եվրոյի։