ԱՄՆ-ն չի ստիպի փակել Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կնշանակի հակամարտություն Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հաղորդում է CNN-ը։

«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ մենք թույլ չենք տա ամերիկյան զորքերին կռվել Ուկրաինայում։ Մենք կանենք մեր ուժերի չափով ամեն ինչ՝ աջակցելու Ուկրաինային՝ իր տարածքը պաշտպանելու ջանքերում»,- ասել է Օսթինը Բրատիսլավայում՝ սլովակ գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

«Մենք նաեւ հայտարարել ենք, որ ոչ թռիչքային գոտին իսկապես նշանակում է, որ պատերազմում եք Ռուսաստանի դեմ, եւ մեր նախագահն ասել է, որ մենք չենք պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ»,- ասել է Օսթինը։ 

«Այսպիսով, սա իրականում նշանակում է, որ երկինքը վերահսկելու համար պետք է անջատել հակաօդային պաշտպանությունը գետնի վրա: Եվ այդ հակաօդային պաշտպանության համակարգերից մի քանիսը գտնվում են Ռուսաստանում: Ոչ թռիչքային գոտի նշանակում է, որ դուք հակամարտության մեջ եք Ռուսաստանի դեմ: Այնպես որ, մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ մենք դա չենք պատրաստվում անել»,- շարունակել է նա։

Օսթինը հավելել է, որ ուկրաինական ուժերը հաջողությամբ օգտագործել են հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Ռուսաստանի կողմից հարձակումները կանխելու համար։