Հանրապետական սենատորները ԱՄՆ ռուսական ուրանի ներմուծումն արգելելու օրինագիծ են ներկայացրել։
Օրինագիծը ներկայացվել է կապված այն բանի հետ, որ Բայդենի վարչակազմը ծանրութեթեւ է անում ռուսական միջուկային էներգիայի պատժամիջոցները «Ռոսատոմ» ընկերության դեմ, որը վառելիքի եւ տեխնոլոգիայի խոշոր մատակարար է ամբողջ աշխարհի էլեկտրակայանների համար, հաղորդում է Reuters-ը:
Ռուսական էներգակիրների՝ նավթի եւ հեղուկ բնական գազի ներմուծման ամերիկյան արգելքը դեռեւս չի տարածվում ուրանի վրա:
«Թեեւ ռուսական նավթի, գազի եւ ածուխի ներմուծման արգելքը կարեւոր քայլ է, այն չի կարող վերջինը լինել»,- ասել է օրինագիծը ներկայացնող սենատոր Ջոն Բարասոն:
Բարասոն ներկայացնում է Վայոմինգ նահանգը, որը կարող է օգուտ քաղել ԱՄՆ-ում ուրանի արդյունահանման ավելացումից:
«Ռուսական ուրանի ներմուծման արգելքը հետագայում կկանգնեցնի ռուսական ռազմական մեքենան, կօգնի վերականգնել ամերիկյան ուրանի արտադրությունը եւ կբարձրացնի մեր ազգային անվտանգությունը»,- հավելել է նա:
Միացյալ Նահանգներն ունի ավելի քան 90 միջուկային ռեակտոր, ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր, եւ մեծապես կախված է ուրանի ներմուծումից: Ըստ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների՝ 2020թ․ ռուսական ուրանը կազմել է ԱՄՆ-ից գնումների 16 տոկոսը, ընդ որում՝ Կանադան եւ Ղազախստանը ապահովել են 22 տոկոսը:
Ռուսաստանը նաեւ մատակարարում է վառելիք, որը կոչվում է բարձր հարստացված ցածր որակի ուրան (HALEU), որը հարստացված է մինչեւ 20 տոկոս եւ կարող է օգտագործվել ժամանակակից ատոմակայաններում, որոնք նախատեսվում է կառուցել այս տասնամյակի վերջին կամ մինչեւ 2030-ական թվականները:
Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն արագ քայլեր ձեռնարկի HALEU-ի մատակարարման ներքին կարողություններ ստեղծելու համար, եթե արգելք լինի:
Միջուկային էներգիայի ինստիտուտը՝ արդյունաբերության հիմնական առեւտրային խումբը, աջակցում է ԱՄՆ-ի ուրանի արդյունաբերության զարգացմանը։ Սակայն բնապահպանական շատ խմբեր եւ ցեղեր դեմ են, որ արդյունաբերությունն ընդլայնվի ԱՄՆ-ի արեւմուտքում գտնվող հողատարածքների վրա:





























