Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում ռուս 15 ֆիզիկական անձանց եւ ինը կազմակերպությունների, այդ թվում՝ պաշտպանության նախարարության եւ սպառազինության պետական «Ռոսօբորոնէքսպոր»-ի ներկայացուցիչների նկատմամբ, հայտնում է Reuters-ը։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 76 ֆիզիկական անձանց, յոթ բանկի եւ 12 այլ սուբյեկտների նկատմամբ։
Ցանկում ընդգրկվել են նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ ռազմական տեխնիկա արտադրող մի քանի ընկերություն։





























