ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հավանություն է տվել Միացյալ Թագավորությանը 700 մլն դոլար արժողությամբ հակահրթիռային պաշտպանության համալիրներ վաճառելուն, տեղեկացրել է Reuters-ը։

Որոշումը կայացվել է ուկրաինական ճգնաժամի համատեքստում, եվրոպական երկրների՝ ամերիկյան արտադրության զենքի ձեռքբերման ավելացման ֆոնին։

Բրիտանիայի կառավարությունը, որը, հավանաբար, գործարքի շուրջ բանակցություններն սկսել է  ճգնաժամի խորացումից շատ առաջ, ցանկանում է գնել Lockheed Martin Corp-ի արտադրության հակահրթիռային պաշտպանության ռադար եւ մարտական կառավարման ու կապի երկու համակարգ։

Պետդեպարտամենտը նշել է, որ վաճառքը կնպաստի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նպատակին՝ «ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի անվտանգության ապահովումը բարձրացնելու միջոցով, որը քաղաքական կայունության եւ տնտեսական առաջընթացի ուժ է Եվրոպայում»։