Նորվեգիայի տնտեսությունը վերականգնվել է կորոնավիրուսային համավարակից, սակայն այժմ բախվում է ուկրաինական ճգնաժամի բացասական հետեւանքներին, հայտնում է Նորվեգիայի վիճակագրական ծառայությունը (SSB):
«Ուկրաինայի պատերազմը զգալիորեն սահմանափակում է Եվրոպայում մեր առեւտրային գործընկերների աճի հեռանկարները, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում Նորվեգիայի տնտեսության վրա»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։
Նորվեգիայի կենտրոնական բանկը, ամենայն հավանականությամբ, այս տարի չորս անգամ կբարձրացնի տոկոսադրույքները եւ մեկ անգամ՝ հաջորդ տարի՝ մինչեւ 2023 թվականի վերջ հասնելով 1.75 տոկոսի, հավելել է SSB-ն։





























