Մարտի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 08:40–ի սահմաններում ժողովրդին հայտնի՝ «Բանվորի արձանից» դեպի «Տեցի կռուգ» տանող ճանապարահին բախվել են Վիգեն Մարգարյանի վարած Mercedes մակնիշի, Ստեփան Կոխլիկյանի վարած Mitsubishi մակնիշի, Վրեժ Գալստյանի վարած Opel մակնիշի և Էդգար Ենգիբարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, Mercedes-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:





























