ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լյուքսեմբուրգյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Որպես նախորդ զրույցի շարունակությունում՝ քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում եւ Դոնբասում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական օպերացիայի անցկացման ֆոնին։ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել ուկրաինական ուժայինների կողմից Դոնեցկի եւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի այլ քաղաքների անդադար հրթիռակոծման վրա, որոնք բազմաթիվ զոհերի են հանգեցրել քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծվել է նաեւ Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության անընդունելիությունը, որը հսկայական վտանգ է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար։
Քսավյե Բետելը տեղեկացրել է Ուկրաինայի եւ մի շարք այլ պետությունների ղեկավարների հետ շփումների մասին։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր սկզբունքային գնահատականները Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։





























