Թեեւ հիմնվելով քարոզչական հիմքի վրա, ասում են՝ «Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն» կամ «ռուս-ուկրաինական հակամարտություն», սա ինքնին կեղծիք է։ Չկա նման հակամարտություն։ Հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջեւ է։ Այս մասին, այսօր, մարտի 18-ին, «Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» համաժողովում հայտարարեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Թեեւ, հիմնվելով քարոզչական հիմքի վրա, ասում են՝ «Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն» կամ «ռուս-ուկրաինական հակամարտություն», դա ինքնին կեղծիք է։ Նման հակամարտություն չկա։ Հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջեւ է։ Եվ պարզվում է, որ սուտն ու կեղծիքը որպես կյանքի ու գոյության դավանանք ընդունած մարդը երբեմն կարող է իրեն թույլ տալ ճշմարտությունն ասել։ Եվ նման ճշմարտություն ասաց Կենտրոնական հետախուզական վարչության եւ Պետդեպարտամենտի կողմից կառավարվող խոշոր հիմնադրամի ղեկավար, հանրահայտ Ջորջ Սորոսը, որը հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, 1944թ․ Բուդապեշտի մատույցներում տեղի ունեցած ճակատամարտի շարունակությունն է»,- ասաց փորձագետը։
Նահապետյանի խոսքով՝ Սորոսն այս տեսանկյունից իրավացի է, քանի որ, ըստ Արեւմուտքի, «ընթանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի այն ճակատամարտը, որում Արեւմուտքը պարտություն կրեց, նացիստական Գերմանիան պարտություն կրեց»։
«Իսկ նացիստական Գերմանիան իրականում Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների կողմից է ստեղծվել։ Դա իր ապացույցն ունի՝ հազարավոր անհերքելի փաստերի տեսքով՝ ֆինանսական, տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական, կրթական։ Եվ երբ Արեւմուտքը պարտություն կրեց այդ պատերազմում, նա 1991թ. կարողացավ փոխել իրաերի դրությունը։ Եվ այսօր Ուկրաինայում հերթական ճակատամարտն է տեղի ունենում։ Բայց կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության համար սա ոչ այնքան հերթական ճակատամարտ է, որքան գոյության կռիվ՝ նոր աշխարհակարգ ստեղծելու գործում, կյանքի ու մահվան հարց»,- նշեց նա։
Նահապետյանի խոսքով՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այս հակամարտությունը կարելի է բնութագրել երեք բաղադրիչով՝ իրավական, բարոյական եւ որպես անվտանգության մաս։
Նա հիշեցրեց, որ իրավական տեսակետից Հայաստանն պայմանագրային իրավունքներ եւ պարտավորություններ ունի Ռուսաստանի նկատմամբ՝ ՀԱՊԿ շրջանակներում՝ ի դեմս 102-րդ ռուսական ռազմակայանի եւ ռուս-հայկական միացյալ զորախմբի։
Նահապետյանը նշեց նաեւ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի անդամ է։
Բացի այդ, ըստ փորձագետի, խոսքը բարոյական պարտավորությունների մասին է։ Նա հիշեցրեց, որ երբ նացիստական Գերմանիան պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի հայերը իրենց հնարավորությունների չափով ջանքեր գործադրեցին հաղթանակի հասնելու համար։
«Չմոռանանք նաեւ, որ մինչեւ Ստալինգրադի ճակատամարտի ավարտը Գերմանիայի դաշնակից Թուրքիան դիվիզիաներ էր կենտրոնացրել Հայաստանի եւ Վրաստանի հարեւանությամբ։ Եվ Ստալինգրադի ճակատամարտում Խորհրդային Միության համար անբարենպաստ ելքի դեպքում Թուրքիան, անկասկած, ռազմական գործողությունների կանցներ Արաքս գետի այս ափին։ Այսինքն՝ բարոյական տեսանկյունից մենք այն հաղթողների ժառանգներն ենք, որոնք քոչարի պարեցին Ռայխստագի փլատակների վրա»,- ասաց նա։
Նահապետյանն ընդգծեց, որ եթե, այնուամենայնիվ, անվտանգության տեսակետից Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձեն խաղալ կամ կոմպլիմենտար քաղաքականություն իրականացնել, երկրի դեմ սպառնալիքներն օրեցօր կմեծանան։
Նրա խոսքով՝ մասնավորապես, եթե Թուրքիան ամրապնդի իր դիրքերը թյուրքական պետությունների օգնությամբ, ապա Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները բավական կավելանան։
«Եվ այսպես, մենք այլընտրանք էլ չունենք, անկախ այն բանից՝ լավ է դա, թե վատ, ճիշտ կամ սխալ»,- հավելեց նա։
Փորձագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակից ելքը Ռուսաստանի հանդեպ պարտավորությունների խորացումն է, Ռուսաստանի եւ Բելառուսի հետ նոր որակի ռազմական, ռազմատեխնիկական պայմանագրերի կնքումը` հաշվի առնելով ստեղծված իրողությունները։





























