Ինտերնետում «Ցանկանում եմ վաճառել երիկամս» հայտարարությունների թիվը Թուրքիայում մեկ տարում ավելացել է 400 տոկոսով, այն դեպքում, երբ գործազրկության նպաստ ստանալու հայտերի թիվն ավելացել է 5 000 տոկոսով, տեղեկացրել է BirGün թուրքական թերթը։

Օրգանների վաճառքի հետ կապված հայտարարություններն ամենից հաճախ կատարվել են երկրի երեք հիմնական նահանգներում, իսկ դրանց ցուցակը գլխավորել է արեւմտյան Իզմիրը։ Իզմիրին հաջորդել են Ստամբուլն ու մայրաքաղաք Անկարան։

Թուրքիան կենդանի օրգանների փոխպատվաստումը թույլ է տալիս միայն ազգականներից եւ այն դոնորներից օրգանների վերցնելով, որոնք անցել են առողջապահության նախարարության էթիկայի խորհուրդների համապատասխան ստուգումը։ Մարդուց օրգաններ վերցնելը պատժվում է մինչեւ ինը տարվա ազատազրկմամբ, իսկ օրգանների վաճառքը կամ դրան աջակցելը նույնպես պատժվում է, գրել է Ahval-ը։

«Տնտեսական դժվարություններ ունեցող մարդիկ դիմում են Թուրքիայի երիկամների հիմնադրամ (TBV), որպեսզի վաճառեն իրենց երիկամները»,- նշվել է TBV-ի վաղ հոդվածներից մեկում։ «Նրանք, ովքեր ծանր դրության մեջ են, դիմում են օգնության համար՝ չիմանալով, որ դա հանցագործություն է»։

Շաբաթ օրը Ստամբուլի ոստիկանությունը օրգանների վաճառքի երկու առանձին հոդվածներով կալանավորել էր մի քանի օտարերկրացիների, տեղեկացրել է Hürriyet թերթը։

Առաջին դեպքում Սիրիայի երկու քաղաքացի պայմանականորեն ժամկետից շուտ ազատ է արձակվել երիկամ գնելու եւ վաճառելու փորձի համար, իսկ հորդանանցի միջնորդը ձեբակալվել է եւ ուղարկվել բանտ։ Սիրիայի քաղաքացիները միմյանց չեն ճանաչել, բայց հիվանդանոցի էթիկայի խորհրդին ասել են, որ արդեն 14 տարի բարեկամություն են անում։

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել են նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ դեպքի մասին, որոնք կալանավորվել են օրգանների վաճառքի պահին։

Երեքն էլ ձերբակալվել են այն գործարքի ընթացքում, որը պետք է 10 000 դոլար արժենար։

Թուրքական լիրան 2021թ. արժեզրկվել է 44 տոկոսով, իսկ պաշտոնական գործազրկությունը երիտասարդության շրջանում հունվարին ավելացել է 22,3 տոկոսով։ Փաստական տվյալները շատ ավելի բարձր են։ Երկիրը նաեւ պայքարում է վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենաբարձր գնաճի դեմ եւ այն նվազեցնելու ուղիներ է փնտրում։