Կորոնավիրուսի տարածման դեմ ուժեղացված միջոցների ռեժիմի (որը Ճապոնիայի իշխանությունները մտցրել էին երկրի մի շարք պրեֆեկտուրաներում) գործողության ժամկետն ավարտվել է երկուշաբթի։ Այդ ռեժիմը Ճապոնիայի տարածքում գործում էր հունվարի վերջից, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ուժեղացված միջոցները նախատեսում էին հանրային սննդի եւ այլ հաստատությունների աշխատանքի, ինչպես նաեւ զանգվածային միջոցառումների սահմանափակում։ Այն վերաբերել է Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 35-ին, ներառյալ Մեծ Տոկիոյի խիտ բնակեցված շրջանը։
Ճապոնիան տարեսկզբից պայքարում էր համավարակի հերթական ալիքի դեմ, որը պայմանավորված էր օմիկրոն շտամի տարածմամբ։ Երկրում հիվանդության տարածման թեժ պահին ամեն օր գրանցվում էր վարակման մոտ 100 հազար նոր դեպք։ Բայց վերջին օրերին դինամիկան դանդաղել է, օրական բացահայտվում է վարակման մոտ 40 հազար դեպք։





























