Ռուսաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են դեպի Չինաստան նավթի տարանցման ավելացման հարցով աշխատանքային խումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է Интерфакс-ը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ երկարաձգվել է Ղազախստանի միջով Ռուսաստանից Չինաստան նավթի տարանցման նախկին պայմանագիրը։

Հաղորդվում է, որ «Ռոսնեֆտ»-ը եւ «CNPC»-ը փետրվարին պայմանագիր են ստորագրել՝ 10 տարվա ընթացքում (մինչեւ 2033թ․ դեկտեմբերի 31-ը)  հյուսիսարեւմտյան Չինաստանի նավթավերամշակման գործարաններին 100 մլն տոննա նավթի մատակարարման շուրջ։ Տարանցման պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2014թ․, կավարտվի 2022թ․։

Ղազախստանի միջով դեպի Չինաստան  գործող նավթամուղի հզորությունը 10 միլիոն տոննա է։ Մի քանի տարի առաջ քննարկվում էր 13-17 միլիոն  տոննայի հասցնելու հնարավորությունը։ Սա կպահանջի Տույմազի-Օմսկ-Նովոսիբիրսկ խողովակաշարի ընդլայնում: