Երեքշաբթի պղնձի գինն ընկել է դոլարի ամրապնդման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների գինն ընկել է 0.25 տոկոսով՝ հասնելով 4.6902 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի պղնձի մեկ տոննայի գինն ընկել է 0.35 տոկոսով եւ կազմել 10295 դոլար, ալյումինի գինն աճել է 4.14 տոկոսով՝ մինչեւ 3521 դոլար, ցինկի գինը՝ 2.98 տոկոսով՝ մինչեւ 3940 դոլար։