ՀՅԴ Ֆրանսիայի թեւն իր պաշտոնական ուղերձում Ֆրանսիայի հայ համայնքին կոչ է արել 2012-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին սատարել Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Ֆրենսիս Հոլանդի թեկնածությանը։
«Ֆրենսիս Հոլանդը հավատարիմ է մնում Հայկական հարցի պայքարին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ։ Բացի այդ, նրա ուշադրության կենտրոնում է ղարաբաղյան հարցի կարգավորումը եւ Եվրամիություն Թուրքիայի մուտք գործելու խնդիրը։




























