Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը վերաբերվում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին Ռուսաստանից աստղերի հեռանալուն, հայտնում է «Գազետա»-ն:

Նրա խոսքով՝ պետք չէ դրան մեծ նշանակություն տալ: Երկրի տարածքը լքած արտիստներն ի վիճակի չեն «ընդհանուր եղանակ անել», իսկ նրանց հեռանալը «գլխավորը չէ»։

«Ռուսաստանը հարուստ է տաղանդներով, աստղերով, եւ մեկ կամ նույնիսկ մի քանի աստղի հեռանալը պետք է չէ ավելորդ ողբերգականացնել: Արվեստի մարդիկ պետք է արվեստ բերեն մարդկանց: Ինձ թվում է, որ նրանք կարող են լավագույն կերպով վարվել մեր պատմության այս դժվարին պահին»,- կարծիք է հայտնել պաշտոնյան։

Մոտ ժամանակներս նախագահի եւ մշակույթի գործիչների զրույց չի նախատեսվում, հավելել է Պեսկովը։