Ճապոնիայում շինարարական նյութերի թանկացումը ռեկորդային մակարդակի է հասել Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ մատակարարումների գործընթացի փոփոխության ֆոնին, արտադրանքի գները բարձրացրել են Tokyo Steel Manufacturing-ը եւ Kyoei Steel-ը: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Nikkei-ին։

Արտադրողները բարձրացման մասին երեքշաբթի, մարտի 22-ին են հայտարարել։ Tokyo Steel Manufacturing-ը բարձրացրել է այն նյութերի գինը, որոնք անհրաժեշտ են շենքերի հատակների համար, դրա մեկ տոննան 121 000 իեն (1000 դոլար) արժի: Այդ ցուցանիշը ռեկորդային է դարձել գրեթե 14 տարվա ընթացքում։ Kyoei Steel-ում 7 տոկոսով բարձրացել է պողպատե արմատուրայի գինը:

«Հատակի կառուցման համար անհրաժեշտ նյութերի գների կտրուկ աճը արտացոլում է էլեկտրական աղեղային վառարանների սնուցման համար օգտագործվող պողպատի ջարդոնի գների 20 տոկոսանոց թռիչքը: Տանիքների եւ պատերի կառուցման համար օգտագործվող չժանգոտվող պողպատի գները հասել են գրեթե 14 տարվա առավելագույնին եւ սպասվում է, որ կբարձրանան, քանի որ դրանք դեռ ամբողջությամբ չեն արտացոլում նիկելի գների այս ամսվա աճը: