Լեհաստանի կառավարությունը «պերսոնա նոն գրատա» Է հայտարարել  45 ռուս դիվանագետի։ Համապատասխան նոտան հանձնվել է Վարշավայում ՌԴ դեսպանին։ Մոսկվան արդեն խոստացել է համաչափ պատասխանել տալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության համար պատրաստել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան եւ առեւտրային ներկայացուցչությանն 45 աշխատակիցներից բաղկացած ցուցակը։ 

Լեհական հետախուզական ծառայությունները պնդում են, որ ռուսաստանցիներն աշխատել են «այսպես կոչված դիվանագիտական ​​քողարկման տակ» եւ «հետախուզական գործունեություն ծավալել Լեհաստանի դեմ»։

Ցուցակում ներառված են «ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ նրանց հետ համագործակցող անձինք»։

Ընդ որում, Լեհաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու որոշումներ չեն ընդունվել, նշել են ԱԳՆ-ում։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ Վարշավայի գործողություններն անպատասխան չեն մնա։ Նա դրանք որակել է որպես Լեհաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերությունների «ազատ անկման շարունակություն»։

Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեեւը հաստատել է Լեհաստանի ԱԳՆ-ից 45 դիվանագետների արտաքսման մասին նոտա ստանալը, որը չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիային։  Նրա խոսքով՝ նման մեղադրանքների համար հիմքեր չկան։

Դիվանագիտական ​​ներկայացուցչությունների արտաքսված աշխատակիցները պետք է տարբեր ժամերի լքեն Լեհաստանը, առավելագույնը 5 օրում։

Անդրեեւը մանրամասնել է, որ Մոսկվան պատասխան քայլի կձեռնարկի՝ «փոխադարձության սկզբունքով», եւ կարտաքսի լեհ դիվանագետներին։