Լեհաստանն ամբողջությամբ կջախջախվի, լեհերը ստիպված կլինեն վազել մինչեւ Վարշավա։ Այս մասին հայտարարել է Օդադեսանտային ուժերի նախկին հրամանատար, այժմ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Շամանովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահներ տեղակայելու Լեհաստանի առաջարկը, հաղորդում է EADaily-ն։
«Այսօր եկել է ժամանակը, որ մեր ղեկավարությունը կոնկրետ ասի՝ կան սահմաններ, եւ միայն փորձեք, լեհեր, ներխուժել գեթ տասը մետր։ Լեհաստանն ամբողջությամբ կջախջախվի, լեհերը ստիպված կլինեն վազել մինչեւ Վարշավա»,- ասել է նա։
Շամանովը հավելել է, որ Լեհաստանը ռիսկի է դիմում հայտնվել «Կալիբր»-ի եւ հրետանու ու ավիացիայի ողջ ուժի տակ։





























