Հանրապետական կուսակցության ղեկավարության եւ կուսակցության գործադիր մարմնի նիստերի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման չեն դրվել նախընտրական ցուցակները: NEWS.am-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ այս հարցը հնարավոր է քննարկվել է մասնավոր հանդիպումների ժամանակ, սակայն կուսակցությունում եւ Հանրապետականի ղեկավարության շրջանակում հարցին պաշտոնական անդրադարձ չի կատարվել:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր է, որ նախագահի թիմին աջակցելու համար ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ գտնեն անկուսակցականներ եւ այլ կուսակցության անդամներ. մասնավորապես այդ կուսակցությունը հավանաբար կլինի ՄԻԱԿ-ը, սակայն վերջինիս անդամներից առավելագույնը երեք մարդ կընդգրկվեն ՀՀԿ ցուցակում:

Նշենք, որ համաձայն շրջանառվող լուրերի, ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ կգտնեն երիտասարդ «քաղաքական» գործիչներ, սակայն դրանք ոչ թե երիտասարդ Հանրապետական, այլ ՄԻԱԿ-ի անդամներ են լինելու, ովքեր, ըստ որոշ չափորոշիչների ավելի են համապատասխանում ժողովրդի ընտրյալների դերին: