Բաքվում հուլիսի 27-ին կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան դեմառդեմ բանակցությունները։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները տարբեր ոլորտներում հաջող զարգանում են։ Կողմերը վստահություն են հայտնել, որ այդ հարաբերոթյուններն ապագայում եւս կընդլայնվեն։ Ընդգծվել է, որ Թուրքիայի վարչապետի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցն ավելի կամրապնդի երկու երկրների միջեւ հարաբերությունները»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մտքեր են փոխանակվել երկողմ, տարածաշրաջնային եւ միջազգային խնդիրներին առնչվող հարցերի շուրջ։




























