Apple Pay-ում այլեւս հնարավոր չէ ռուսական «Միր» վճարային համակարգի նոր քարտեր ավելացնել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով համակարգի օգտատերերի հաղորդագրությունները։

«Ավելի վաղ ավելացված քարտերը հասանելի են», - նշում է պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միր» քարտերը սովորական ռեժիմով բեռնվում են անհպումային վճարումների Mir Pay, SberPay, Apple Pay եւ Samsung Pay սերվիսներում։

Apple-ը հայտարարել է, որ նոր ապրանքներ չի մատակարարի Ռուսաստան, սակայն տեխնիկայի համար թարմացումները կշարունակեն թողարկվել: