Կրեմլը մեկ ամիս առաջ Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական օպերացիայի նախնական արդյունքների մասին հարցը վերահասցեավորել է ՌԴ պաշտպանության նախարարությանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Հարցին՝ ինչպիսի՞ն են, ըստ Կրեմլի, այդ օպերացիայի արդյունքները մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց եւ ի՞նչ է ձեռք բերվել այդ ընթացքում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Դա պաշտպանության նախարարությանն ուղղված հարց է»։