Այս տարի՝ հանգստի սեզոնն սկսվելուց ի վեր, Սեւանում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել՝ չհաշված երկու դեպքերը, երբ մարդիկ ջրում ոչ թե խեղդվել, այլ հանկարծամահ են եղել սրտամկանի ինֆարկտի պատճառով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԻՆ Փրկարարական ծառայության հատուկ ջրափրկարար ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը։
«Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում Սեւանա լճում 5 մարդ է խեղդվել։ Ինչ վերաբերում է մեր ջոկատի տղաների ջանքերով խեղդվելուց փրկվածների թվին, ապա մինչ այժմ գրանցվել է 12 նման դեպք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում փրկարարները կարողացել են փրկել խեղդվող 23 հոգու»,- ամփոփեց Սամվել Մկրտչյանը։




























