Երկրները, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, ճնշման կենթարկվեն։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակներում ԵԱՏՄ մեխանիզմների ակտիվացումն անպատասխան չի մնա։ «Նման մեխանիզմների գործարկումն անխուսափելիորեն կհանգեցնի պատժամիջոցների կիրառած երկրների ճնշմանն այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են կամ պատրաստ են օգնել Ռուսաստանին շրջանցել այդ պատժամիջոցները»,- ասաց նա։

Դիվանագետը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը կփորձի օգտագործել ԵԱՏՄ մեխանիզմները՝ արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու համար: «Բայց սա 21-րդ դարն է. ամեն ինչ ընթերցվում է, ամեն ինչ երեւում է։ Ռուսաստանը գիտակցաբար ինչ-որ բաներ հրապարակայնորեն անում՝ այդ միության անդամ երկրներին գործարկելու համար»,- ընդգծեց Ավտոնոմովը։