Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համամիտ են, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային գործունեության ակտիվությունը հստակ եւ լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցից հետո հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին։

Զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան իրականացրել է պատմության մեջ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) ամենամեծ փորձարկումը:

Հայասիի խոսքով՝ Ճապոնիան կհամագործակցի ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ՝ հրթիռի արձակմանը արձագանքելու եւ պատժամիջոցների հնարավոր քայլեր ձեռնարկելու համար։