Ավստրալիան եւ Նոր Զելանդիան մտահոգություն են հայտնել Չինաստանի եւ Սողոմոնյան կղզիների միջեւ ռազմական համագործակցության՝ տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց առաջարկվող համագործակցության փաստաթղթի նախագիծը:

Կնքվելու դեպքում անվտանգության պայմանագիրը կուժեղացնի Չինաստանի ազդեցությունն այն տարածաշրջանում, որն Ավստրալիան եւ Նոր Զելանդիան տասնամյակներ շարունակ իրենց «հետնաբակն» էին համարում:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ  չի խոսել Սողոմոնյան կղզիներից իր գործընկերոջ հետ վերջին 24 ժամվա ընթացքում՝ Չինաստանի հետ խաղաղօվկիանոսյան կղզիների անվտանգության բանակցությունների մասին լուրերի հրապարակումից հետո, սակայն Հոնիարայի հետ բանակցություններ ընթանում էին:

Սողոմոնյան կղզիները ոստիկանական գործունեության մասին համաձայնագիր են ստորագրել Չինաստանի հետ եւ անվտանգության ավելի լայն համաձայնագրի վերաբերյալ առաջարկությունը կուղարկեն կաբինետի քննարկմանը, Reuters-ին ասել է Սողոմոնյան կղզիների պաշտոնյան:

Չինաստանի հետ առաջարկվող անվտանգության պայմանագիրը կհամապատասխանի Ավստրալիայի հետ Սողոմոնյան կղզիների պայմանագրին, որը  ռազմական ուժերի տեղակայում է թույլ տալիս:

Ավստրալիայի նախկին վարչապետ Քեիին Ռադը ABC ռադիոկայանին ասել է, որ Սողոմոնյան կղզիների եւ Չինաստանի միջեւ առաջարկվող պայմանագիրըն «անվտանգության ամենակարեւոր զարգացումներից մեկն է, որը մենք տեսել ենք վերջին տասնամյակների ընթացքում, եւ այն հակասում է Ավստրալիայի ազգային անվտանգության շահերին»: