Ռուսաստանն՝ ի պատասխան Արեւմուտքի կողմից իր ռեզերվների սառեցման, հայելային միջոցներ է կիրառել եւ սահմանափակումներ մտցրել ոչ բարեկամական երկրներում միջոցների տեղաշարժի համար։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկը։
Կարգավորիչը հիշեցրել է, որ ի պատասխան պատժամիջոցների՝ իշխանությունն արդեն արգելել է օտարերկրյա ներդրողների կողմից արժեթղթերի վաճառքը եւ միջոցների դուրսբերումը ռուսական ֆինանսական համակարգից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ի պատասխան ռուսական ռեզերվների մի մասի սառեցման՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել դրամական միջոցների տեղաշարժի վրա, որոնք կարող են համադրելի գումարով փոխանցվել ոչ բարեկամական երկրներ»,- ասվում է Ռուսաստանի Բանկի տարածած հայտարարության մեջ:
Կենտրոնական բանկի տվյալներով՝ փետրվարի 18-ի դրությամբ միջազգային ռեզերվները հասել են պատմական նոր առավելագույնի՝ 643,2 մլրդ դոլարի։ Հունիսի 30-ի դրությամբ դոլարային ակտիվների մասնաբաժինը ընդհանուր պորտֆելում մեկ տարվա ընթացքում նվազել է 22,2 տոկոսից մինչեւ 16,4 տոկոս։
Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի գնահատմամբ՝ Ուկրաինայի պատճառով պատժամիջոցների նոր փուլերի արդյունքում Արեւմուտքն արգելափակել է իր ոսկու եւ արժութային պահուստների մոտ կեսը՝ մոտ 300 միլիարդ դոլար։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը փաստացի չեն կատարել Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունները:




























