Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը հայտարարել են նոր գործընկերության մասին՝ մայրցամաքի կախվածությունը ռուսական էներգակիրներից նվազեցնելու համար:

Պլանի շրջանակներում ԱՄՆ-ն եւ այլ երկրներ այս տարի 15 միլիարդ խորանարդ մետրով կավելացնեն հեղուկացված բնական գազի արտահանումը Եվրոպա, հայտարերել է Սպիտակ տունը: Ապագայում նույնիսկ ավելի մեծ խմբաքանակներ կմատակարարվեն:

Միեւնույն ժամանակ, նրանք կփորձեն չշեղվել գազային ենթակառուցվածքը մաքուր էներգիայով ապահովելու եւ մեթանի արտահոսքերը նվազեցնելու իրենց կլիմայական նպատակներից, որոնք կարող են սրել գլոբալ տաքացումը:

Թեեւ նախաձեռնությունը հավանաբար ՀԲԳ-ի ներմուծման նոր հզորություն կպահանջի, գործընկերությունը նաեւ նպատակ ունի երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքից՝ էներգաարդյունավետության եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների հաշվին, հայտարարել են Սպիտակ տանը: