Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քովենին Բելֆասթում ելույթի ժամանակ բեմից հեռացրել են ռումբի սպառնալիքի պատճառով։

Ֆուրգոնի վարորդին զենքի սպառնալիքով հրամայվել է մեքենա վարել դեպի Բելֆաստ հյուսիսում գտնվող միջոցառման վայր, Reuters-ին ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը: Ըստ Reuters-ի լրագրողի, որը ներկա է եղել դեպքի վայրում, Քովենին կառավարական մեքենայով հեռացրել են  միջոցառման վայրից այն բանից հետո, երբ նա լքել է բեմը: 

Ոստիկանությունը ներկայումս գտնվում է դեպքի վայրում, որտեղ տեղակայվել է  400-մետրանոց օոտարման գոտի։

Դեպքի վայրում է եղել նաեւ գողացված ֆուրգոնի վարորդը՝ անվտանգության աշխատակիցներին ահազանգելով դեպքի մասին եւ ներողություն խնդրելով այցելուներից։ 

Քովնին թվիթերում գրել է, որ «տխուր է, որ ինչ-որ մեկի վրա հարձակում է իրականացվել»:

Միջադեպը տեղի է ունեցել երեք օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունն ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել է Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված իր ահաբեկչական սպառնալիքը, եւ ոստիկանությունն ասել է, որ իռլանդացի ազգայնական զինյալների դեմ գործողությունները նվազեցնում են հարձակումների հավանականությունը: