Ամերիկյան Tiffany & Co ոսկերչական ընկերությունը հրաժարվել է Ռուսաստանից ապրանքներ գնելուց, հաղորդում է Marketwatch-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին:

«Tiffany-ն դադարեցրել է բոլոր տեսակի չմշակված ալմաստների գնումները Ռուսաստանից, ինչպես նաեւ ռուսական ծագման ադամանդների գնումը՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են դրանք հղկվել»- ասվում է ընկերության ներկայացուցչի հաղորդագրության մեջ:  

ԱՄՆ-ի՝ մարտին սահմանած արգելքը վերաբերում է միայն Ռուսաստանում արդյունահանված ալմաստներին եւ ՌԴ-ում հղկված ադամանդներին, եւ չի վերաբերում ռուսական արտադրանքի հիմնական զանգվածին, որը հղկվում է Հնդկաստանում:

Tiffany-ն իր մատակարարներին հանձնարարել է դադարեցնել ռուսական ալմաստների գնումները, ինչպես նաեւ տարբերակել ռուսական և ոչ ռուսական մանր ադամանդները, որոնք օգտագործվում են ոսկերչական իրերի որոնումների համար:

Ընկերության արգելքը տարածվում է Ռուսաստանում մարտի 21-ի դրությամբ արդյունահանված ադամանդների վրա: Ընկերությունից չեն մասնավորեցրել՝ շարունակվելու են արդյոք ռուսական ադամանդները նախկինի պես վաճառվել խանութներում, թե ոչ:  

Tiffany-ն, որը պատկանում է LVMH Moet Hennessy Louis Vuitton խմբին, եղել է ռուսական АЛРОСА ընկերության երկարաժամկետ հաճախորդը: