Գանայի նախագահ Նանա Ակուֆու-Ադդոն եւ երկրի նախարարները կրճատել են իրենց աշխատավարձերը 30 տոկոսով՝ վառելիքի գների աճի ֆոնին, ինչը պահմանավորված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանը:
Երկրի ֆինանսների նախարար Քեն Օֆորի Ատտան հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերի կրճատման հաշվին կառավարությունը մտադիր է մոտ 400 մլն դոլար խնայել: Աշխատավարձերի նվազեցումից բացի, ծախսերի կրճատումը ներառում է նաև արտասահմանյան ուղեւորությունների եւ արտասահմանյան մեքենաների ձեռքբերումների դադարեցումը:
Երկրի ընդդիմությունը՝ Հարունա Իդդրիսի գլխավորությամբ, հայտարարել է, որ հայտարարված միջոցառումները պոպուլիզմի դրսեւորում են:





























