YouTube-ն արգելափակել է պրանկերներ Վովանի եւ Լեքսուսի (իսկական անունները՝ Վլադիմիր Կուզնեցով եւ Ալեքսեյ Ստոլյարով) ալիքը։ Ավելի վաղ պրանկերներն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի անունից զանգել էին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Նշվում է, որ ալիքն արգելափակվել է YouTube-ի սկզբունքները խախտելու համար։
Պրանկերների հետ զրույցից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը խնդրել է YouTube-ին հեռացնել տեղադրված խոսակցությունը՝ վկայակոչելով Google-ի եւ YouTube-ի քաղաքականությունը: Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պրանկերները վտանգ են ներկայացնում Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության համար։





























