Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 658 եւ մահվան 6 դեպք։ Այս մասին հայտնել է կառավարության StopCoV.ge կայքը։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 16 704-ի, հաղորդում է  Новости-Грузия-ն։

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 658, վարակվածների ընդհանուր թիվը՝ 1 645 959։

Տվյալները ստացվել են 22,8 հազար թեստերի հիման վրա։ 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման դեպքերի ավելի քան 44 տոկոսը, Թբիլիսիում՝ 290, Իմերեթիում  գրանցվել է վարակման 88 դեպք, Սամեգրելոյում եւ Զեմո Սվանեթիում՝ 53, Շիդա Քարթլիում՝ 46, Գուրիայում՝  43, Կախեթիում` 43, Աջարիայում` 37, Քվեմո-Քարթլիում` 31, Ռաչա-Լեչխումիում եւ Քվեմո Սվանեթիում` 21, Մցխեթա-Մթիանեթիում` 12, Սամցխե Ջավախքում` 7:

Ապաքինվել է 3478 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 615 166-ի։