Անկարան, Մոսկվան եւ Կիեւը բանակցություններ են վարել Բոսֆորի նեղուցում ականի հայտնաբերման շուրջ։ Կողմերի համակարգումը շարունակվում է, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք այդ մասին խոսեցինք Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների հետ։ Մեր համակարգումը շարունակվում է»,- լրագրողներին ասել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Բոսֆորում ականի նմանվող օբյեկտի հայտնաբերման մասին։ Իշխանությունները նավարկության համար ժամանակավորապես փակել են Բոսֆորի նեղուցը՝ մինչեւ հետագա ծանուցում, օբյեկտը վերցվել է հսկողության տակ, ինչպես նաեւ դրա վնասազերծման գործողություններ են ձեռնարկվել։

Ավելի վաղ Թուրքիան նախազգուշացրել էր, որ փոթորկի պատճառով ուկրաինական ականները Օդեսայի ափերից կարող են Ստամբուլ հասնել, գրում է MK-ն։