Չեխիայի փոխարտգործնախարար Մարտին Սմոլեկը երկրի ԱԳՆ է կանչել Պրահայում Ռուսաստանի դեսպանին եւ վճռական բողոքի նոտա հանձնել նրան՝ կապված ՌԴ-ում Չեխիայի դեսպանության աշխատակիցների նկատմամբ սադրանքների հետ:
«Ռուսական իշխանությունների վարքագիծն անթույլատրելի է եւ կոպտորեն հակասում է Ռուսաստանի պարտավորվածություններին՝ Վիեննայի կոնվենցիայի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ:
Չեխիայի ԱԳՆ-ն 2021 թ. սեպտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Վրբետիցայում տեղի ունեցած պայթյուններից հետո ծայրահեղ կետի են հասել: Մոսկվան հերքում է այդ միջադեպի հետ կապված մեղադրանքները: Չեխիան 18 ռուս դիվանագետի էր արտաքսել, ինչին ի պատասխան Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել չեխական դիվանագիտական ներկայացուցչության 20 աշխատակցի: Ավելի ուշ կողմերը որոշել են ավելացնել դեսպանատան կրճատված աշխատակիցների քանակը:
Ուկրաինայում Ռուսաստանի ռամզական գործողությունների մեկնարկից հետո Չեխիան փակել է իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար, ինչպես նաեւ կասեցրել է կեցության իրավունքի տրամադրումը ՌԴ քաղաքացիներին, գրում է «Կոմերսանտը»:





























