Սիդնեյի երկնքում բռնկվել է Air Canada ավիաընկերությանը պատկանող  ուղեւորատար «Boeing 777-233LR» ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է

«The Daily Telegraph»-ը,  ինքնաթիռը դուրս է եկել Սիդնեյի օդանավակայանից տեղական ժամանակով առավոտյան ժամը  10.25-ին, սակայն քիչ հետո հաղորդել է բռնկված հրդեհի մասին:

Ներկայումս ինքնաթիռը Ավստրալիայի Հորնսբի եւ Լոնգրիֆ  քաղաքների մերձակայքում վառելիք է բաց թողնում` վթարային վայրէջքի համար: