Քաղաքական շրջանակներից  թերթին հասած տեղեկություններով՝ մինչեւ սեպտեմբեր քաղաքական նոր կուսակցություն է ասպարեզ իջնելու:

«Իշխանություն-ՀԱԿ երկխոսության ու հնարավոր զարգացումների ֆոնին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշել է նոր կուսակցություն ստեղծել: Նոր կուսակցությունը համախմբելու է Քոչարյանի համակիրներին ու բացահայտ սատարելու է Ռ Քոչարյանին: Այն ստեղծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Ավելին՝ ասվում է, որ Քոչարյանի կուսակցությունը հնարավոր է՝ ղեկավարի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը»,-գրում է «Հրապարակ»-ը: Երեկ թերթի հարցին, թե ճի՞շտ է, որ մինչեւ սեպտեմբեր կուսակցություն եք դեկավարելու, Վարդան Օսկանյանը բացասական պատասխան է  տվել. «Դա ճիշտ չի»։ Դիտարկմանը, թե ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է կուսակցություն բացում, Օսկանյանն ասել է. «Դե, էդ իրեն կհարցնեք, էլի: Ես չեմ բացում: Էդ կարող եք վստահ լինել»: