Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է ստեղծել «ճնշող» եւ անհաղթահարելի ռազմական հզորություն։

Անցած շաբաթ Փհենյանը լիակատար հեռահարության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել։

Հզոր միջմայրցամաքային  բալիստիկ հրթիռը, որը հայտնի է որպես Hwasong-17, առաջին անգամ ներկայացվել է 2020թ. հոկտեմբերին, վերլուծաբաններն այն անվանել են «մոնստր-հրթիռ»։

«Ահեղ հարվածային հնարավորություններ, այնպիսի ճնշող ռազմական հզորություն ունենալով միայն, որը ոչ ոք կանգնեցնել չի կարող, կարելի է կանխել պատերազմը, երաշխավորել երկրի անվտանգությունը, զսպել եւ վերահսկողության տակ պահել բոլոր սպառնալիքներն ու իմպերիալիստների շանտաժը»,- ասել է Կիմ Չեն Ընը, տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։