Թուրքիան բարձր պատրաստության վիճակի է բերել իր ականազերծիչ նավերը եւ ինքնաթիռները Սեւ ովում ականների պատճառով:  Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը

«Գնահատվում է յուրաքանչյուր ստացվող ծանուցում եւ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները։ Հայտնաբերված ականներն ապահով կերպով ոչնչացվում են»,- պատմել է ՊՆ ղեկավարը։

Աքարը նշել է, որ ականների ծագումը հստակ պարզված չէ։ Թուրքական ուժերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, ասել է նա։

Նա նշել է, որ Անկարան չի համագործակցում Կիեւի եւ Մոսկվայի հետ հայտնաբերման եւ վնասազերծման հարցերում, քանի որ ականները հայտնաբերվել են միայն Թուրքիայի կողմում։ «Այս համատեքստում մենք համագործակցություն ունենք Ռումինիայի եւ Բուլղարիայի հետ»,- հավելել է նախարարը։