Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են չեզոք եւ ոչ միջուկային կարգավիճակի իր ցանկությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ ամփոփելով Ստամբուլում Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների հանդիումը։
«Մենք գրավոր առաջարկներ ենք ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են չեզոք եւ ոչ միջուկային կարգավիճակ ունենալու իր ցանկությունը՝ հրաժարվելով արտադրել եւ տեղակայել զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքեր, այդ թվում՝ քիմիական եւ մանրէաբանական, եւ արգելել օտարերկրյա ռազմաբազաների եւ զորքերի առկայությունը: Նման գրավոր առաջարկներ ենք ստացել»,- ասել է նա։





























