Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «պետք է վերցնել Կիեւը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես հայտարարում եմ, որ պետք է ավարտին հասցնել սկսածը եւ կանգ չառնել։ Պետք է մտնել Կիեւ եւ վերցնել այն։ Եթե մեզ թողնեին Կիեւի մոտ, ապա ես առավել քան վստահ եմ, որ մենք կմտնեինք Կիեւ եւ կարգի կբերեինք այն»,- ասել է Կադիրովը՝ ելույթ ունենալով Գրոզնիում զինված ուժերի մասշտաբային հավաքի ժամանակ։ «Մենք եւս մեկ անգամ հաստատում ենք, որ պատրաստ ենք գնալ ցանկացած վայր՝ ցանկացած բարդության հրաման կատարելու համար»,- ընդգծել է Չեչնիայի ղեկավարը։





























