Թուրքմենստանի ոստիկանությունը սկսել է տաքսու վարորդներին վաճառել հանրապետության նոր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի դիմանկարները, հայտնում է ռադիո «Ազատլիկ»-ը:

Այդպես, ոստիկանությունը սկսել է արտադրանք բաժանել ավտոմեքենաների դիմապակու համար, որպեսզի «մարդիկ տեսնեն, որ այդ ավտոմեքենան տաքսի է»։

Տեղացի վարորդների խոսքով՝ ոստիկանությունը չորս դիմանկար է տպում A4 թղթի վրա, որից հետո կրկնօրինակում է դրանք։ Ընդ որում, իրենք՝ իրավապահները, դիմանկարներն իրարից չեն առանձնացնում՝ մկրատի բացակայության պատճառով, այնպես որ վարորդները ստիպված են լինում ինքնուրույն առանձնացնել լուսանկարները, գրում է պարբերականը: