Սպիտակ տունը քննարկում է օրական մեկ միլիոն բարելով նավթի ռազմավարական պաշարները մի քանի ամիս օգտագործելու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը։

Այս միջոցը կարող է հաստատվել ԱՄՆ-ում բենզինի գների աճի, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամի պայմաններում էներգակիրների ներմուծման կրճատման դեմ պայքարի շրջանակներում։

Ավելի վաղ սենատոր Չակ Շումերը հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը կանչում է նավթային խոշորագույն ազգային ընկերությունների ղեկավարներին՝ ԱՄՆ-ում բենզինի գների ներկայիս իրավիճակի մասին ցուցմունքներ տալու համար։

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նշել էր, որ ԱՄՆ-ում 40 տարվա ռեկորդային գնաճը կապված է բենզինի եւ էներգակիրների գների աճի հետ, ինչը պայմանավորված է հակառուսական պատժամիջոցներով։ Նա ընդգծել էր, որ ներքին ծախսերը կապված են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ, սակայն նշել էր, որ Ռուսաստանն ավելի բարձր գին է վճարում։