Իտալիան չի կարծում, որ արժույթի շուրջ տարաձայնությունների հետեւանքով Ռուսաստանից գազի մատակարարումները կդադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, հաղորդում է Reuters-ը։

«Ոչ, նման վտանգ չի սպառնում»,- ասել է Դրագին։

Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը հրաժարվել է ռուբլով վճարելու պահանջից։ «Ես չեմ կարծում, որ արեւմտյան երկրներն այլ բան են արել, բացի նրանից, որ հայտնել են, որ ռուբլով վճարելն անընդունելի է»,- ասել է Դրագին: «Կարծում եմ, որ Ռուսաստանում մտածել եւ հասկացել են, թե ինչ է նշանակում ռուբլով վճարել»,- հավելել է նա։