Աֆղանստանի տնտեսությունը առանց շտապ օգնության «մահվան պարույրի» մեջ ընկնելու ռիսկի է ենթարկված, քանի որ որոշ աֆղանցիներ գոյատեւելու համար ստիպված են արդեն իրենց երեխաներին ու օրգանները վաճառել, ասել է ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը:
ՄԱԿ-ը փորձում է ռեկորդային 4,4 մլրդ դոլար գտնել՝ հակամարտությունից քայքայված երկրին ֆինանսավորելու համար, սակայն մինչ այժմ նա իր նպատակի 13 տոկոսն էլ չի կատարել:
Գուտերեշի խոսքով՝ աֆղանցիների մոտ 95 տոկոսը բավարար քանակությամբ սնունդ չունի, իսկ 9 մլն մարդ սովի սպառնալիքի տակ է: «Առանց անհապաղ գործողությունների Աֆղանստանում սովի եւ թերսնման ճգնաժամի կբախվենք: Մարդիկ արդեն երեխաներին ու օրգաններն են վաճառում՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար»,- հավելել է նա։
Մեծ Բրիտանիան խոստացել է ապրիլի 1-ից գալիք ֆինանսական տարում 380 մլն դոլար հատկացնել, ընդ որում օգնության առնվազն 50 տոկոսը կտրամադրվի աֆղանցի կանանց եւ աղջիկներին:
Գերմանիան հայտարարել է, որ հավելյալ 200 մլն եվրո կտրամադրի մարդասիրական գործունեության ֆինանսավորման համար:





























