Պակիստանցի օրենսդիրները, ըստ երեւույթին, պատրաստ են իշխանությունից հեռացնել վարչապետ Իմրան Խանին եւ առաջիկա նիստում նրան անվստահություն հայտնել այն բանից հետո, երբ կոալիցիայի ոչ մեծ, բայց կարեւոր գործընկերը հեռացել է կոալիցիայից եւ միացել ընդդիմությանը, տեղեկացրել է AP-ը։
«Մութահիդա Կաումի շարժումը» (ՄԿՇ) ընդամենը հինգ տեղ ունի օրենսդիր մարմնում, բայց նրանց ձեռնարկած քայլի շնորհիվ Խանի հակառակորդների թիվը խորհրդարանում զգալիորեն գերազանցում է 172-ը, ինչն անհրաժեշտ է հաջորդ շաբաթ քվեարկության ժամանակ նրան իշխանությունից զրկելու համար։
Իրադարձությունների այսպիսի զարգացումը, հավանաբար, մահացու հարված կլինի Խանի համար, որն արդեն բախվել է սեփական՝ «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցությունից տասներկու օրենսդիրների դիմակայությանը, որոնք հրապարակայնորեն խոսացել են դեմ քվեարկել նրան։
Խանը, որն իշխանության է եկել 2018թ.՝ 342 տեղանոց Ազգային ասամբլեայում ստանալով 176 ձայն, պետք է հանդես գար ազգի առջեւ չորեքշաբթի երեկոյան։ Բայց երկրի բանակի գլխավոր հրամանատարի հետ հանդիպումից հետո Խանը հետաձգել է իր ելույթը։





























