Հրշեջներին հաջողվել է մարել Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը։

«Պահեստում բռնկված հրդեհը մարվել է։ Հրդեհաշիջումը շարունակվում է»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհը տարածվել է վառելիքով լի ութ պահեստներում։

Ապրիլի 1-ին Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռներ երկու օդային հարված են հասցրել Բելգորոդում, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել քաղաքի նավթային պահեստում։ Հրդեհը բռնկվել է «Բելգորոդնեֆտեպրոդուկտ» ԲԲԸ-ում։