Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը շաբաթ օրը հայտարարել է, որ ինքը կանխել է ռուս օլիգարխների հետ կապված եւս մի մասնավոր ինքնաթիռի օգտագործումը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք չենք կանգնի եւ հետեւի, թե ինչպես են (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հովանավորության շնորհիվ միլիոններ վաստակած մարդիկ ապրում խաղաղության մեջ, մինչ թափվում է անմեղների արյունը»,- գրել է Շապսը Twitter-ում։
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտը հայտնել է, որ ավիատորների համար ծանուցում է թողարկել, որում ասվում է, որ ինքնաթիռին թույլ չեն տվել թռիչք կատարել Լոնդոնի Լուտոն օդանավակայանից։
Ինքնաթիռը կմնա օդանավակայանում մինչ պաշտոնյաներն ուսումնադիրում են՝ արդյո՞ք դրա վրա տարածվում է պատժամիջոցների մասին վերջին օրենսդրությունը, որն արգելում է Ռուսաստանի հետ կապակցված բոլոր օդանավերը ուկրաինական հակամարտության բռնկումից հետո:
Ընդ որում, նախարարությունը հայտարարել է, որ հետաքննության ընթացքում ինքնաթիռի պատկանելությունը չի մեկնաբանի:
Գերատեսչությունն արդեն կանգնեցրել է HeliCo Group ՍՊԸ-ին պատկանող մեկ մասնավոր ուղղաթիռ եւ երկու մասնավոր ինքնաթիռ։ Երկու ինքնաթիռները պատկանում են պատժամիջոցների տակ հայտնված միլիարդատեր գործարար Ռոման Աբրամովիչի գործընկերոջը՝ Եվգենի Շվիդլերին:




























