Ամերիկյան Tesla ընկերությունն առաջին եռամսյակում 310 000 ավտոմեքենա է մատակարարել, ինչը մոտ 68 տոկոսոսվ ավելին է, քան 2021 թ. նույն ժամանակատվածում արված մատակարարումները, շաբաթ հայտնել են ընկերությունից:

Սակայն ընկերության վաճառքի ծավալն սպասվածից ավելի ցածր է եղել, որի համաձայն Tesla-ն պետք է 312 000 ավտոմեքենա վաճառեր՝ ըստ Wedbush Securities-ի տվյալների: Սակայն վաճառքի աճ է տեղի ունեցել անգամ այն ժամանակ, երբ ընկերությունը պայքարում էր համակարգչային չիպերի և այլ պահեստամասերի պակասի դեմ:

Tesla-ի մատակարարումների նախորդ եռամսյակային ռեկորդը (308 600 ավտոմեքենա) սահմանվել էր անցյալ տարվա միայն մեկ եռամսյակում՝ 2021թ. հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Համակարգչային չիպերի գլոբալ դեֆիցիտը հանգիստ չի տալիս գրեթե բոլոր ավտոարտադրողներին, սակայն Tesla, թվում է թե, ավելի լավ է հաղթահարել այդ խնդիրը, քան ոլորտի մյուս ընկերությունները, գրում է USA Today-ը: